Լրահոս
Օրվա լրահոսը

Բիլի Այլիշը՝ տարվա լավագույն նոր արտիստ. Լոս Անջելեսում 62-րդ անգամ հանձնել են «Գրեմին»

Հունվար 27,2020 11:16

Լոս Անջելեսի Սթեմփթլ Սենթըր արենայում հունվարի 26-ին տեղի է ունեցել երաժշտական աշխարհի ամենամեծ իրադարձությունը՝ Գրեմիի 62-րդ մրցանակաբաշխությունը:

18-ամյա Բիլի Այլիշը հաղթող է ճանաչվել միանգամից 5 անվանակարգերում, իսկ ամենաշատ՝ 8 անվանակարգերում առաջադրված 31-ամյա Լիզոն հաղթող է ճանաչվել դրանցից երեքում:

Այսպես, Բիլի Այլիշը հաղթել է «տարվա ձայնագրություն» (Bad Guys), «տարվա երգ» (Bad Guys), «տարվա ալբոմ», «լավագույն նոր արտիստ», «լավագույն վոկալ փոփ ալբոմ» (When We All Fall Asleep, Where Do We Go?) անվանակարգերում:

Լիզոն արձանիկներ է ստացել «լավագույն վոկալ փոփ կատարում» (Truth Hurts), «լավագույն քաղաքային կամ ժամանակակից ալբոմ» (Cuz I Love You (Deluxe)) և «լավագույն հեռուստատեսային R&B-ելույթ» անվանակարգերում:

Գարի Քլարկ Կրտսերի This Land երգը մրցանակն է ստացել է երկու անվանակարգերում՝ «լավագույն ռոք ելույթ» և «լավագույն ռոք կոմպոզիցիա»: Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել Cage the Elephant-ի Social Cues ալբոմը, իսկ լավագույն ալտերնատիվ ալբոմը բաժին է հասել Vampire Weekend-ի Father of the Bride-ին:

Լավագույն ռեփ կոմպոզիցիա է ճանաչվել 21 Savage-ի A Lot-ը, իսկ ռեփեր Lil Nas X Old Time Road երգի տեսահոլովակը ճանաչվել է լավագույն երաժշտական հոլովակ:

«Լավագույն սաունդթրեք և վիզուալ մեդիա» անվանակարգում մրցանակը շնորհվել է Հիլդուր Գուանդոտիրին «Չերնոբիլ» ֆիլմի համար: Իսկ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման մրցանակ է ստացել Becoming ինքնակենսագրականի համար՝ «լավագույն խոսակցական ժանրի ալբոմ» անվանակարգում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031