Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավորը բացատրում է, թե ինչու իրենց զարդերը չեն նվիրել Ուրֆանյանի անվան հիմնադրամին

Հունվար 29,2020 15:19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մոտ մեկ տարի առաջ կոչ էր արել պաշտոնյաների, օլիգարխների կանանց, որ իրենց թանկարժեք զարդերի մի մասը նվիրաբերեն ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից կապիտան Արմենակ Ուրֆանյանի մոր՝ Համեստ Ներսիսյանի ստեղծած բարեգործական հիմնադրամին:

Երեկ պարզվեց, որ օլիգարխների եւ պաշտոնյաների կանանցից որեւէ մեկը իր զարդերից այս մեկ տարվա ընթացքում չի նվիրաբերել Ուրֆանյանի անվան հիմնադրամին:

Այսօր այս առնչությամբ ԱԺ ճեպազրույցի ժամանակ Aravot.am-ը ԲՀԿ պատգամավորներին հարցրեց՝ պաշտոնյաները շախով կենացներ են ասում բանակի, զինվորների թեմայով, ԲՀԿ-ն հարուստ խմբակցություն է, ձեր պատգամավորներին հաճախ տեսնում ենք ճոխ զարդերով գալիս են ԱԺ նիստերին, ի՞նչն է պատճառը, որ ձեզանից որեւէ մեկը այդ հիմնադրամին որեւէ նվիրաբերություն չի արել ու որեւէ զարդ չեք տվել:

Ի պատասխան՝ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը նախ վստահեցրեց, որ ԲՀԿ-ն հարուստ խմբակցություն չէ: Նա սկսեց պատմել, թե «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն ինչ բարեգործություններ է արել եւ անում, 2016-ից առ այսօր հսկայածավալ սոցիալական նախաձեռնություններ է իրականացնում ապրիլյանի պատերազմի զոհերի ընտանիքների հետ կապված:

Կոնկրետ Արմենակ Ուրֆանյանի հետ կապված, Տոնոյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը թեքվանդոյի մրցաշար է կազմակերպել, որովհետեւ դա Ուրֆանյանի սիրելի մարզաձեւն է եղել:

Նա ասաց, որ Աննա Հակոբյանի կոչին չեն տիրապետում, բայց յուրաքանչյուր ոք ինքն է որոշում, թե ինչքանով օգտակար լինի. «Ես շատ կուզենայի, որ այս կոչը լսած մարդկանց գոնե տասը տոկոսը ապրիլյան պատերազմի հերոսների ընտանիքների համար աներ այնքան բան, ինչքան «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031