Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակն է լրացուցիչ գիտելիքների տրամադրումը, արդյունքում` ապագա զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու

Հունվար 29,2020 16:00

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների մեկնարկն ազդարարող միջոցառմանը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունվարի 29-ին  ներկա է գտնվել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել FAST հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, «Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն Արսեն Թառոյանը:

«1991 ստորաբաժանում» նախագիծն իրականացվում է FAST հիմնադրամի, ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի ջանքերով։

Նպատակն է տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ լրացուցիչ գիտելիքների տրամադրումը, ինչի արդյունքում ապագա զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար։

«1991 ստորաբաժանման» զինծառայողները ծառայության ընթացքում ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան աշխատանքի անցնել հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում, աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031