Լրահոս
Օրվա լրահոսը

Բուք՝ Շիրակի մարզում

Հունվար 31,2020 23:03

Շիրակի մարզում սկսվել  է բուք, սակայն, ինչպես  պաշտոնապես հաղորդում են  Շիրակի մարզպետարանից, փակ ճանապարհներ չկան։ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութ, որտեղ  ցուցադրվում է, թե մաքրման ինչ աշխատանքներ  են կատարվում ուշ ժամի։

«Հունվարի 31-ին՝ ժամը 21: 30-ի դրությամբ, մարզի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Ուժեղ բուք է Աշոցքի (50 մ) և Ախուրյանի (100 մ) տարածաշրջանների ավտոճանապարհներին: Արթիկի տարածաշրջանի՝ Հոռոմ-Արթիկ և Ապարանի ավտոճանապարհներին ևս բուք է։
Մարզով անցնող ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են», -տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Նշենք, որ այս պահին Գյումրիում ևս սառնամանիք է,  քայլել չի լինում․ քամին ուղղակիորեն քշում է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031