Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության նախկին պաշտոնյան յուրացրել է 46 միլիոն դրամից ավելի գումար. (Տեսանյութ)

Փետրվար 13,2020 19:40

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության ՊՊԳՎ Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ, պաշտոնաթող գնդապետի ապօրինությունների վերաբերյալ, որը ներկայումս աշխատում է ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությունում։

Մասնավորապես պարզվել է, որ 2013-ից 2018 թվականների ընթացքում նա տարբեր տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց հետ կնքած օբյեկտների պահպանության իրականացման վերաբերյալ պայմանագրերի շրջանակներում մի շարք պատվիրատուների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն և ենթականերից մեկին հանձնարարել տնտեսվարողներից գանձել կանխիկ գումար։ Բացի այդ, ստորաբաժանման հաշվապահին հրահանգել է հաշվետվություններում կեղծ տեղեկություններ մտցնել և կազմել կեղծ փաստաթղթեր։ Այս ապօրինությունների հետևանքով յուրացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 46 միլիոն 455 հազար դրամ։

Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և ձերբակալվել։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829