Լրահոս
Օրվա լրահոսը

Գերման Ավագյանի պրոֆեսիոնալ բարձր հատկանիշների մասին են վկայում միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններում՝ ՄԱԿ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում և աշխարհի մի շարք երկրներում բացված բազմաթիվ ցուցահանդեսները. Նիկոլ Փաշինյան

Փետրվար 17,2020 13:35

Խոր ցավով տեղեկացա լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին:

Իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում Գերման Ավագյանը լուսանկարների միջոցով հետևողականորեն անդրադարձել է հանքարդյունաբերության, մտավոր առողջության, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին՝ այդպիսով նպաստելով դրանց վեր հանմանն ու բարձրաձայնմանը:

Նրա պրոֆեսիոնալ բարձր հատկանիշների մասին են վկայում միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններում՝ ՄԱԿ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում և աշխարհի մի շարք երկրներում բացված բազմաթիվ ցուցահանդեսները:

Իմ ցավակցությունն եմ հայտնում Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր ընկերներին:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829