Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ֆառ ա պետք, ինչքանո՞վ կգողանաք»՝ ԱՅՈ-ի լոգոյի ոդիսականի Happy end-ը

Փետրվար 26,2020 22:55

Առաջին մրցանակակիր ԱՅՈ-ի լոգոն պարզվեց պլագիատ է, արտագրություն եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից սկսած՝ բոլորը փնտրում էին դրա իրական հեղինակին, որը թանկարժեք ԱՅՈ-ն առանց 3 միլիոն դրամ մրցանակի դեռեւս 1991թ թվականին էր հրապարակել «Երեկոյան Երեւան» թերթի սեպտեմբերի 23-ի համարում: «Երեկոյան Երեւանի» խմբագիր Նորայր Ենգիբարյանն էլ հիշել էր, որ 1991թ Անկախության հանրաքվեի «Այո»–ի` արդեն իսկ հայտնի նկարի հեղինակը Ստյոպա Նարոյանն է, որը, ցավոք, ողջ չէ, որպեսզի բարձրաձայնի հեղինակային իրավունքի մասին:

 

ԱԺ «Իմ քայլ»-ական պատգամավոր Վահագն Թեւոսյանը ֆեյսբուքի իր էջում խնդրել էր, որ ֆեյք-լոգոյի մասին իրեն հարցեր չտան ու օգնեն գտնել իրական հեղինակին:

Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն էլ իր էջում գրել էր. «Այս լոգոյի կատակերգությունն այնքան ողբերգական չէր լինի, եթե լակմուսի թղթի նման չբացահայտեր, թե ոնց է կառավարվում մեր երկիրը։ Սա մի լոգոյի պատմություն է, մի քիչ մասշտաբ մեծացնենք ու նայենք մի թաղամաս կամ ոլորտ… Ցավալի է շատ»:

Այո-ի լոգոյի թեման բնականաբար չէր կարող շրջանցել Էդիկ Ղաբուզյանը, որը շուրջ 300 տառատեսակ է ստեղծել, նրա տառատեսակներով են բոլոր պետական պաշտոնական փաստաթղթերը, խոշոր հրատարակչությունների գրքերը։

«ՖԲ-ն ողողված էր ԱՅՈ-ի գովազդների մրցանակների քննադատություններով։ Դրանք՝ ինչ խոսք, տեղին էին, բայց ես ուշադիր հետևել եմ նաև մինչ այդ նույն ՖԲ-ում ներկայացված քննադատողների (ու ոչ միայն) ներկայացրած տարբերակներին ու դրանց տակը գրված մեկնաբանություններին։ Անկեղծ ասեմ, որ ճնշող մեծամասնության տառերը նույնպես անորակ ու անշուք էին։ Կա մի պարզ ճշմարտություն՝ լավ դիզայնը սկսվում է տառատեսակի ճիշտ ընտրությունից։ Չի կարող լինել լավ դիզայն վատ ու անընթեռնելի տառերով։ Քանի դեռ մեր դիզայներները սա չեն հասկանում կամ չեն ուզում ընդունել, դիզայնը մեր երկրում մնալու է նույն՝ ավելի քան տխուր վիճակում»-գրել էր նա։ Ապա` հումորով ավելացրել է, որ մրցանակ շահած աշխատանքները կարելի է ընդունել որպես հակագովազդ կամ՝ ՈՉ-ի գովազդ:

3 միլիոնանոց ԱՅՈ-ի թեմայով ֆեյսբուքում բազմաթիվ անեկդոտներ են ծնվել, մարդիկ հումորային գրառումներ են արել, իսկ սկանդալի հեղինակը Garoon ընկերությունը դեռ լուռ է:

Ինչպես պարզել է armdaily.am-ին,այն ստեղծվել է 2018թ-ի ապրիլի 27-ին, ֆեյսբուքյան էջն ունի ընդամենը 580 հետևորդ, իսկ կայքի գործունեությունը կասեցված է։ Ըստ նույն աղբյուրի, ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ անունով որևէ ընկերություն երբևէ գրանցված չի եղել , և ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում այդ անվամբ որևէ ընկերությունը չկա: ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգում ևս ընկերության անունը որևէ կերպ հիշատակված չէ։ Ըստ Սփյուռ տեղեկատվական համակարգի, ընկերության տնօրենը Ռաֆայել Դանիելյանն է: ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ»-ի ֆեյսբուքյան էջում սակավաթիվ հրապարակումներ կան, փոխարենն առատ են հումորային եւ սարկաստիկ մեկնաբանությունները:

« Մի հատ լոգո ուղարկեմ, կտրեք, քոփի արեք, ուղարկեք էլի: Բայց 3 մլն-ը շատ ա, մի քիչ իջեք էլի»,-հեգնել է մի օգտատեր: «Ինձ ֆառ ա պետք, ինչքանո՞վ կգողանաք»,-գրել է մեկ ուրիշը: «Կարող ա Կոլումբիայի դրոշն էլ եք դուք սարքել»,- կատակել է եւս մեկ օգտատեր:

Լայֆհաք. Ինչպես ստեղծել 3 միլիոն դրամանոց լոգո1.Հին թերթում գտնել նկար2.Photoshop-ի Magic Wand-ով նշել ԱՅՈ՛…

Gepostet von Armen Mkrtchyan am Mittwoch, 26. Februar 2020

«Լավ, սա էլ մեզանից ԱՅՈ-ի լոգո, անվճար»,-իր էջում գրել է բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը՝ հրապարակելով լուսանկար, որտեղ ԱՅՈ-ին մի կտոր պիցցա է կպած:

ԱՅՈ-ի շտաբի ղեկավար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ ԱՅՈ-ի առաջին տեղ զբաղեցնող լոգոն առաջիկա մեկ ամսվա ընթացքում կուղեկցի իրենց: Ասաց նաեւ, որ ԱՅՈ շտաբի ներկայացուցիչները հանդիպել են «Երեկոյան Երեւանի» նկարիչներից Ցոլակ Ղանդիլյանի հետ, եւ որոշում կայացրել առաջին մրցանակի համար նախատեսված 3 մլն դրամը բաշխել թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանի, Ցոլակ Ղանդիլյանին եւ Նորոյանի ժառանգների միջեւ:

Կարևոր հայտարարություն «Այո» քարոզչական բռենդավորման շուրջ:

Gepostet von Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan am Mittwoch, 26. Februar 2020

Փաստորեն պատմությունը լուծվեց «Жди меня» հաղորդման ձեւաչափով, եւ դրական ավարտով, սակայն կեղծիքի շուրջ կրքերը դեռ երկար չեն դադարի գերքաղաքականացված Հայաստանում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829