Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորում ենք խնդիրն առաջացրած պատասխանատուներին գալ ողջամտության, կառուցողական դաշտ․ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի մասնագետներ

Փետրվար 29,2020 21:27

Սիրելի պացիենտներ,

Մենք՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատանքից ազատման դիմում գրած մասնագետներս, հայցում ենք ձեր ներողամտությունն այս պահին նման ծայրահեղ քայլի դիմելու համար։

Դրան մեզ դրդել են որպես մասնագետներ արհամարհված լինելն ու մեր կարծիքը հաշվի չառնելը։ Հավատացնում ենք, որ այդ քայլին գնալը հեշտ չէր մեզ համար։

Սրա նպատակը կառավարության որոշման իրագործման արդյունքում հնարավոր ռիսկերից ձեզ պաշտպանելն է։ Այն ուղղված է նաև ՄԻԱՎ-ից զերծ ծնվելու իրավունք ունեցող երեխաների պաշտպանությանը, ՄԻԱՎ-ով չվարակվելու իրավունք ունեցող մարդկանց պաշտպանությանը, Կառավարության որոշման իրագործման անդառնալի հետևանքների կանխարգելմանը։

Հուսով ենք, որ մարտի 2-ին ժամը 12:00-ին ԱԺ-ում կայանալիք քննարկման ժամանակ ի վերջո կլսվեն մեր մասնագիտական փաստարկները եւ հնարավոր կլինի հասնել խնդրի լուծման՝ հաշվի առնելով դրանք։

Հորդորում ենք խնդիրն առաջացրած պատասխանատուներին գալ ողջամտության, կառուցողական դաշտ։

Նաև խնդրում ենք չտրվել որոշ պաշտոնատար անձանց սադրանքներին, այլ գործել միայն ձեր իսկ շահերից ելնելով։

Մեկ անգամ ևս կրկնում ենք՝ բժիշկների վրա ճնշումներն անընդունելի են:

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Սիրելի պացիենտներ, Մենք՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատանքից ազատման դիմում գրած մասնագետներս,…

Gepostet von ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն/ National AIDS Center of RA am Samstag, 29. Februar 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829