Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի վերակազմավորման պոստ ֆակտում լեգիտիմացման փորձը տապալվեց. հայտարարություն

Փետրվար 12,2021 09:28

Արժանապատիվ բուժաշխատողների միության հայտարարությունը

Առողջապահության նախարարության մատուցմամբ կառավարության ապօրինությունների շղթան ընդհատվեց

Ազգային ժողովում քննարկվեցին կառավարության կողմից ներկայացված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագծերը։

ԱԺ պատգամավորների մեծամասնությունը չտրվեց առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող անձի մանիպուլյացիաներին, հանրությանը և Ազգային ժողովին մոլորության մեջ գցելու փորձերին։

Ձայների մեծամասնությամբ՝ դեմ-47, կողմ-46, ձեռնպահ-10, կառավարության կողմից ներկայացված նախագծերը չընդունվեցին։

Առողջապահության նախարարության մատուցմամբ կառավարության ապօրինի որոշմամբ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի վերակազմավորման պոստ ֆակտում լեգիտիմացման փորձը տապալվեց։

Տապալվեցին նաև Օրենքում և Քրեական օրենսգրքում մի շարք այլ աղմկահարույց դրույթների ու ականների ներմուծման քողարկված փորձերը, որոնք բացահայտվեցին մի խումբ պատգամավորների կողմից։

Ստորև հղումով ներկայացված են նշված նախագծերի վերաբերյալ ԱԺ պատգամավորների քվեարկության արդյունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728