Լրահոս
Օրվա լրահոսը

75-ամյա կնոջը խեղդելով սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 31-ամյա հարսը

Մարտ 02,2020 17:26

2020թ. փետրվարի 29-ին՝ ժամը 13.40-ին «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից  ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 75-ամյա  բնակչուհին իր տանը հանկարծամահ է եղել:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կինը հանկարծամահ չի եղել, այլ 2020թ. փետրվարի 29-ին՝ ժամը 9-ի սահմաններում, տանը ծագած վիճաբանության ժամանակ, 31- ամյա հարսը գլխաշորով խեղդելու միջոցով սպանել է իր ամուսնու 75-ամյա մորը:

Փաստի առթիվ  Արարատի ՄՔՎ Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ:

75-ամյա կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 31-ամյա հարսը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031