Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի անտառահատումներով Լոռու մարզում բնությանը պատճառված շուրջ 322 մլն դրամի վնասից վերականգնվել է 3 մլն ՀՀ դրամը

Մարտ 03,2020 14:12 Share

Լոռու մարզի դատախազությունում իրականացված ամփոփման համաձայն՝ 2019թ. ընթացքում մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 243 դեպք, որոնցից 94-ով հարուցվել են քրեական գործեր: Համեմատության համար նշենք, որ 2018թ. ընթացքում այս բնույթի դեպքերով հարուցվել է 63 քրեական գործ, այսինքն՝ 31-ով կամ 49,2 %ով պակաս։

Բարելավվել է այս բնույթի դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության որակը: Միայն 2019թ. ընթացքում դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 38 քրեական գործ՝ 40 անձի վերաբերյալ, այն դեպքում, երբ 2018թ. ընթացքում դատարան է ուղարկվել 10 քրեական գործ՝ 10 անձի վերաբերյալ: Այսինքն` դատարան ուղարկված քրեական գործերի թիվն աճել է 28-ով կամ 280%-ով, իսկ անձանց թիվը՝ 30-ով կամ 300%-ով։

Ավելին, հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն աճել է նաև դատարանում ավարտված քրեական գործերի թիվը: Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում դատարանում քննված քրեական գործերից մեղադրական դատավճիռներով ավարտվել է 27 քրեական գործ՝ 29 անձի վերաբերյալ, այն դեպքում, երբ 2018թ. ընթացքում դատարանում քննվել և ավարտվել են 7 քրեական գործ 7 անձի վերաբերյալ: Այսինքն` աճը կազմել է մոտ 4 անգամ:

Հարկ է նշել, որ 2019թ. ընթացքում միայն Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո նախաքննության և դատաքննության փուլում գտնվող քրեական գործերով հայտնաբերվել է բնությանը պատճառված շուրջ 322 մլն ՀՀ դրամի վնաս, որը 2018թ. ցուցանիշը գերազանցում 12.5%-ով։ Վերականգնվել է 3մլն ՀՀ դրամ, որը 2018թ. համեմատ կրկնակի ավելի է: Չվերականգնված գումարի մի մասով կալանք է դրվել մեղադրյալների շարժական, անշարժ գույքի վրա, մյուս մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Բնապահպանական իրավախախտումների վերաբերյալ դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը պայմանավորված է նաև քննությունների համակողմանիության ապահովման հացրում դատախազական գործառույթների հետևողականությամբ: Ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցվող յուրաքանչյուր քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում առերևույթ հանցավոր արարքներին անտառային տնտեսություն վարող պատասխանատու պաշտոնատար անձանց՝ այս կամ այն կերպ հնարավոր ներգրավվածությանը:

Օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քննվող 2 քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը պարզել է, որ մի դեպքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի, մյուս դեպքում «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիճ վերաբերմունքի հետևանքով ինքնությունը չպարզված անձինք իրականացրել են մեծածավալ ապօրինի հատումներ, որոնց հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ առաջինի դեպքում 5․6մլն ՀՀ դրամի, երկրորդի դեպքում 23 մլն ՀՀ դրամի վնաս։ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել են քրեական գործեր, ընթանում է նախաքննություն։

Մեջբերված օրինակները եզակի բնույթ չեն կրել: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ապօրինի անտառահատումների շրջանակներում կոռուպցիոն չարաշահումների փաստերով հարուցվել է 6 քրեական գործ, որոնց մեծ մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ և 308-րդ հոդվածների հատկանիշներով: Մեղադրանքներ են առաջադրվել, մասնավորապես, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի  Փամբակի անտառպետության անտառապետին, նույն անտառպետության անտառապահին, «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի  Շնողի անտառպետության 4-րդ պահաբաժնի անտառապահին։

Դատարան է ուղարկվել ապօրինի անտառահատումների հետ կապված կոռուպցիոն բնույթի 2 գործ՝ 3 անձանց նկատմամբ, որոնցով դատաքննությունն ընթացքի մեջ է։

Անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձանց մասով դատարանում մեղադրողների կողմից միջնորդվում է հիմնական պատիժներին զուգահեռ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031