Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Սուքիասյանը ՔԿՀ-ի տարածքը լքում է՝ «բացառապես ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ

Մարտ 05,2020 19:40

Այսօր «Առավոտ»-ի խմբագրություն զանգահարեց «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձ Ռաֆայել Սուքիասյանը։ Վերջինս մեղադրվում է 16-ամյա անչափահաս աղջկա սպանության մեջ։ Ըստ Ռաֆայելի՝ զանգել է ընկերոջը, իսկ վերջինս նեղացել է՝ որ ինքը ազատության մեջ է ու չի զանգել անգամ մտերիմ ընկերոջը։ «Պարզվեց՝ լրատվամիջոցներից մեկը հրապարակում է արել, որ ինձ տեսել են դրսում։

Ուզում եմ ասել՝ ես հունվարի 8-ից «Արմավիր» ՔԿՀ-ում եմ։ Կալանքի նախնական սանկցիան եղել է մինչեւ մարտի 6-ը,  բայց այն արդեն երկարացվել է մինչեւ մայիսի 6-ը։ Ես բանտում եմ ու դեմ չեմ, որ ցանկացած լրատվամիջոցի նորմալ, ադեկվատ լրագրող  համապատասխան պահանջվող թույլտվությունները ստանալուց հետո հանդիպի ինձ։ Կհամոզվեն, որ ես փակի տակ եմ»,-ասաց Ռաֆայելը։

Ի դեպ, վերջում նա ավելացրեց, որ ՔԿՀ-ի տարածքը ինքը լքում է «բացառապես ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ՝քննչական գործողությունների կամ դատարան գնալիս»:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031