Լրահոս
Օրվա լրահոսը

Նավթի համաշխարհային գները 30 տարում ամենազգալի անկումն են գրանցել. կտրուկ արժեզրկվել է նաև ռուբլին

Մարտ 09,2020 15:03

Ասիական շուկաներում նավթի գինը նվազել է ավելի քան 31%-ով այն բանից հետո, երբ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) չկարողացավ պայմանավորվածություն ձեռք բերել նավթ արդյունահանող մյուս երկրների հետ՝ արդյունահանման ծավալները կրճատելու հարցով:

Այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, որը հանդիսանում է ՕՊԵԿ-ի անդամ, հայտարարեց պաշտոնական գների նվազման մասին, Brent տեսակի նավթի գինը նվազեց մինչև 31 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Փետրվարի վերջին Brent տեսակի նավթի արժեքը կազմել է շուրջ 50 դոլար՝ 1 բարելի դիմաց: Նավթի գների ներկայիս անկումը ամենազգալին է դարձել է 1991 թվականից ի վեր, երբ ավարտվեց Պարսից ծոցում պատերազմը: Goldman Sachs բանկի գնահատմամբ՝ նավթաշուկայում տիրող իրավիճակից ելնելով՝ վառելիքի արժեքն այժմ կարող Է ընկնել բարելի դիմաց մինչև 20 դոլար:

Կորոնավիրուսի բռնկման պատճառով համաշխարհային շուկայում նավթի ավելցուկ է առաջացել: ՕՊԵԿ-ն առաջարկում էր օրական 1.5 միլիոն բարելով լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը մինչև 2020 թվականի ավարտը: Սակայն Ռուսաստանն ու Ղազախստանը դեմ էին այդ առաջարկին: Բանակցությունների ձախողումից մի քանի ժամ անց Սաուդյան Արաբիան՝ ՕՊԵԿ-ի դե ֆակտո առաջնորդը, սկսեց նվազեցնել նավթի արժեքը Եվրոպա, Ասիա և ԱՄՆ ներմուծողների համար:

Հատկանշական է, որ նավթի գինը Ռուսաստանի էկոնոմիկայի գլխավոր ցուցիչներից մեկն է, ինչից էլ կախված է ռուբլու փոխարժեքը: Երկուշաբթի առավոտյան միջազգային արժույթի շուկայում նավթի գնանկումից հետո կտրուկ արժեզրկվել է նաև ռուբլին: Դոլարի գինը բարձրացել է մինչև 74 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքը գերազանցել է 85 ռուբլին: ՌԴ Կենտրոնական բանկը հայտարարել է 30 օրով օտարերկրյա արտարժույթի գնումների կասեցման մասին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031