Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջ թափով վերսկսված ատելության քարոզը և համաճարակը միասին վերցված կարող են անուղղելի հարված հասցնել մեր արդեն իսկ թուլացած իմունիտետով երկրին ու ժողովրդին. Ավետիք Չալաբյան

Մարտ 12,2020 10:27

Մարտի 12-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնովիրուսով վարակի երեք նոր դեպք է գրանցվել, այս անգամ Իտալիայից ժամանած ուղևորների մոտ։ Այս ընթացքում, բուն Իտալիայում վարակվածների թիվը հասավ 12 000 մարդու, բնակչության մեկ շնչի հաշվով դա համարյա 4 անգամ ավելի շատ է, քան Չինաստանում։ Իտալիայում վարակի դեմ անարդյունավետ պայքարը բերել է նաև նրան, որ այն արագ տարածվում է Եվրոպայի այլ երկրներում, մասնավորապես, Ֆրանսիայում և Իսպանիայում։

Հիվանդությունը արագ տարածվում է նաև մնացած աշխարհում, և երեկ առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ այն վերածվել է պանդեմիայի (համաշխարհային համաճարակի): Երեկ ԱՄՆ Նախագահ Թրամփը հայտարարեց, որ 30 օրով դադարեցվում է Եվրոպայից այցելուների մուտքը ԱՄՆ, սա աննախադեպ երևույթ է վերջին տասնամյակների պատմության մեջ։ Համաճարակը դարձավ գլոբալ աղետ, և այլևս ոչ մի երկիր երաշխավորված չէ նրա հարվածից։

Մեզ ժամանակն է դա գիտակցել։ Վերջին շաբաթվա ընթացքում ողջ թափով վերսկսված ատելության քարոզը և համաճարակը միասին վերցված կարող են անուղղելի հարված հասցնել մեր արդեն իսկ թուլացած իմունիտետով երկրին ու ժողովրդին։ Ժամանակն է դա վերջապես գիտակցել, դադարացնել առաջինը, և սկսել իրապես պայքարել երկրորդի դեմ։ Չեղարկե՛ք անիմաստ և վնասակար հանրաքվեն, դադարեցրե՛ք ատելության քարոզարշավը, խստացրե՛ք վերահսկողությունը սահմաններին, մարդկանց ըստ հնարավորության տուն ուղարկե՛ք, գնե՛ք անհրաժեշտ դեղամիջոցներ և սարքավորում, և պատրաստվե՛ք դիմագրավել համաճարակին։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031