Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնում նորածնի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Մարտ 14,2020 18:39 Share

Լոնդոնում նորածին երեխայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, երեխայի մայրը, որը ծննդաբերությունից մի քանի օր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց թոքաբորբի կասկածանքով, ևս վարակվել է կորոնավիրուսով:

Բժիշկները կնոջ թեստի արդյունքները ստացել են երեխայի լույս աշխարհ գալուց հետո: Ծնվելուց անմիջապես հետո երեխայից ևս թեստ են վերցրել, որի պատասխանը դրական է եղել: Հայտնի չէ՝ երբ է երեխան վարակվել՝ մոր արգանդում, թե ծնվելու ընթացքում:  Տեղեկատվության համաձայն՝ նորածինը մեկուսացվել է, իսկ կինը տեղափոխվել է համապատասխան ինֆեկցիոն կենտրոն:

Նշենք, որ մարտի 13-ի տվյալներով Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 798-ի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել