Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից. ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Մարտ 19,2020 22:44
EAHK

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի բռնկման պայմաններում ստեղված իրավիճակի առիթով: Համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) արցախյան հակամարտության   կողմերին կոչ են անում վերահաստատել հրադադարի ռեժիմը պահպանելու հանձնառությունը, ինչպես նաև զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից, որը կարող է խորացնել իրավիճակն այս բարդ ժամանակաշրջանում:

«Հաշվի առնելով հանգամանքը, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն  բացառապես վիրուսի տարածման դեմ պայքարին և վարակակիրներին բուժելուն, մենք կողմերին կոչ ենք անում կիրառել հնարավորինս զսպվածությունը՝  լարվածության ռիսկը նվազեցնելու համար, այդ թվում  օգտագործելով գոյություն ունեցող ուղիղ կապի հնարավորությունը: Չնայած միջազգային ճամփորդությունների սահմանափակումներին՝ համանախագահները կշարունակեն միջնորդական ջանքերն առանց ընդհատումների՝ սերտ կապի մեջ մնալով միմյանց և կողմերի հետ»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկումները տարածաշրջանում կորոնավիրուսի պատճառով:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031