Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Խստացված սահմանափակումները ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել, որպեսզի փողոցներում մահճակալներ չդնենք»

Մարտ 31,2020 16:23
hivandanoc

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարեց, որ խստացված սահմանափակումները առնվազն 10 օրով ստիպված են երկարացնել, որպեսզի  ինտենսիվ բուժման կարիք ունեցողների քանակն այնքան չշատանա, որ Հայաստանի առողջապահական համակարգը ուղղակի կաթվածահար լինի, եւ մենք այլ երկրների նման ստիպված լինենք փողոցներում, ծառերի տակ մահճակալներ տեղադրել:

«Էլի եմ ասում սիրելի հայրենակիցներ, մի եզրը խուճապի մատնվելն է, մյուս եզրը՝ ընդհանրապես, անլուրջ վերաբերվելը այս իրավիճակին: Ես կոչ եմ անում եւ խնդրում եմ, որպեսզի իսկապես շատ լուրջ վերաբերվենք: Տեսեք, թե այսօր ինչ իրավիճակ ունենք: Մեր այսօրվա դրական ախտորոշված քաղաքացիների մեծ մասը՝ 424 անձ նույնիսկ ջերմություն չունի այս պահին: Բայց մյուս կողմից, 97 անձ, ավելի ճիշտ՝ շուրջ 90-ը թոքաբորբ ունի եւ այս պահին թոքաբորբով հիվանդ մեր քաղաքացիներից 30-ը գտնվում է ծանր վիճակում»,-ասաց վարչապետը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/637410563486456/?notif_id=1585654245825283&notif_t=live_video_explicit

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031