Լրահոս
Օրվա լրահոսը

Արագ զարգացող աշխարհում կարևոր է պահպանել լեզուն և նպաստել բառապաշարի հարստացմանը. հորդորակ

Մարտ 31,2020 17:51 Share
Աջակցեք aravot.am-ին

Արագ զարգացող աշխարհում, որտեղ «սահմանները» շատ մոտ են կամ վերացել են, կարևոր է պահպանել լեզուն և նպաստել բառապաշարի հարստացմանը և բնականոն զարգացմանը։ Խրախուսում ենք օտար բառեր գործածելուց հրաժարվելը և դրանց հայերեն համարժեքներին նախապատվություն տալը։

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։

այացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։

1.ադմինիստրացիա – վարչակազմ (վարչական անձնակազմ), կառավարչություն 

2.ալպինիզմ – լեռնագնացություն, լեռնարշավ

3.ալտրուիզմ – այլասիրություն

4.այսբերգ – սառցալեռ

5.անալոգիա – նմանակություն, համաբանություն, համանմանություն

6.անտիպատիա – հակակրանք

7.անտրոպոլոգ – մարդաբան

8.ավանտյուրիստ – 1. արկածախնդիր, 2. բախտախնդիր

9.ավտոնոմիա – ինքնավարություն

10.արմատուրա – ամրան

11.արշիպելագ – կղզեխումբ

12.բատալիոն – գումարտակ

13.բիբլոգրաֆիա – մատենագիտություն

14.բիոսֆերա – կենսոլորտ

15.բուլյոն – արգանակ (մսաջուր)

16.գազոն – 1. սիզամարգ, 2. սեզ

17.գլոբալ – 1. համաշխարհային, 2. hամընդհանուր, ընդհանուր, համընդգրկուն, ընդգրկուն

18.դեպրեսիա – 1. (բժշկ.) ընկճվածություն, ընկճախտ, 2. (տնտ.) անկում, լճացում

19.դիսկ – սկավառակ

20.ինֆոդեմիա – լրաճարակ

21.կոնտինգենտ – համակազմ    

22.միկրոբ – մանրէ

23.չելենջ – մարտահրավեր, կոչ, մրցահրավեր

24.պաթոլոգիա – ախտաբանություն

25.պետիցիա – 1. հանրագիր, 2. խնդրագիր

26.ռեկոմենդացիա – 1. երաշխավորություն, երաշխավորագիր, 2. հանձնարարական, հանձնարարություն, 3. խորհուրդ, առաջարկություն

27.սիմպատիա – համակրանք

28.վորքշոփ – աշխատաժողով

29.քվոտա – չափաքանակ, չափաբաժին

30.ֆոկուսնիկ – աճպարար,  ձեռնածու

Լեզվի կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Նշուած օտար բառերի մեծ մասը վաղուց աչքովս չի ընկել։ Փոխարէնը Փաշինեանն առաւօտից իրիկուն «պացիենտ, պոզիտիվ, պրոբլեմ» ասելով ականջս սղոցել է։ Այն, որ Փաշինեանի հայերէնը չափազանց տհաճ ու Գաւառական է, նորութիւն չէ։
    Մի՞թէ դժուար է այդ մարդուն կողքից թաքուն յուշել, որ մի քիչ հայերէն խօսի։

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031