Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսով է վարակվել Իսրայելի առողջապահության նախարարը. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 02,2020 23:35

«Ամերիկայի ձայն». Կորոնավիրուսով է վարակվել Իսրայելի առողջապահության նախարարը: Ի դեպ, վերջին օրերին նա հաճախ է շփումներ ունեցել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Յաակով Լիցմանը եւ նրա կինը, որը նույնպես վիրուսակիր է, մեկուսացվել են: Ըստ պաշտոնական տեղեկատվության, նրանք իրենց լավ են զգում:

Ինքնամեկուսացման կոչեր են ներկայացվել բոլոր այն պաշտոնյաներին, որոնց հետ հանդիպումներն է ունեցել նախարարը վերջին երկու շաբաթների ընթացքում: Նեթանյահուն մինչ այդ արդեն մեկ անգամ դիմել էր ինքնամեկուսացման:

Լիցմանի հետ հանդիպումներ ունեցած պաշտոնյաների շարքում են նաեւ Իսրայելի լրտեսական Մոսադ գործակալության ղեկավարը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի 6000 դեպք, մինչ այժմ 26 մարդ է մահացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930