Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայից Երևան թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում ՀՀ որ քաղաքացիներին է առաջնահերթություն տրվել․ պարզաբանում

Ապրիլ 04,2020 17:53 Share

Ի պատասխան քաղաքացիների որոշ հարցադրումների՝ նշենք, որ Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի (WZ4323) թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր վերջին օրերին ՌԴ այլ քաղաքներից տարանցիկ ճանապարհով ժամանել էին Մոսկվա, չէին կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման պատճառով և ստեղծված իրավիճակում գտնվում էին օդանավակայանում ու հարակից տարածքներում։

Նշյալ քաղաքացիների հետ մեկտեղ՝ առաջնահերթություն է տրվում բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնց վերադարձը հայրենիք խիստ հրատապ և անհետաձգելի է, նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։

Նման քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է նաև հայ համայնքային կառույցների կողմից։

Այս օրերին ստեղծված բարդագույն իրավիճակում` հաշվի առնելով նաև նստավայր երկրում սահմանված խստագույն սահմանափակումները, այդ թվում՝ միջազգային օդափոխադրումների ամբողջական դադարեցման պահանջը, դեսպանությունը շարունակում է օգտագործել հնարավորագույն միջոցները ծագած խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով համացանցի տիրույթում ոչ ստույգ և իրականությանը չհամապատասխանող տեղակատվության տարածման հանգամանքը, կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությանը։

Եվս մեկ անգամ նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով՝ ծագած խնդիրների կարգավորման ուղղությամբ:

ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

https://www.facebook.com/armembrus/posts/1083226535395816?__xts__[0]=68.ARAGn80Clb-II36QRVlwIt6RRtQFQVPXOumgE9IE2Q1EAbK4OxPidG8e-YQBpHlszTls7Be8KVWmOsJG44udhTOOJs8nFVHnMHxlecernNPINq19W25zF_Hh8BK9IgR7Z38XBco89i0n9dDg43M1O4k2IFTFHBARTr3ViJFir4uzXvE4pPfi80_8EmQ6B1SDEJgW-jag-xRMcqLykTczbPNgJLXuAcJ5HHUpo_2ymsaQmfqmQuDwddQxzAez5aWY_adeikpbFiT9TC28C73xC8CJ-JRur7VPqvV_0disnYnXggaXwEmm9PyAZiqT-TxhTCnwd3vQDVgY9AuQ8DdCcw&__tn__=-R

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր տեղեկատվություն Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի (WZ4323) թռիչքի տոմսերի սպառման վերաբերյալ։

https://www.facebook.com/armembrus/posts/1083174932067643?__xts__[0]=68.ARAhKVKCbX_XrhotgYb3vS_WZ1uP8SKkwGF5qZIGh2xRXgAXqkEoov_xVoj_sw87haIHEd7MNTkqxw13qPCTJW3DiHIY8SBiM585FxQU1bjWczXSMs3pcdndJOsmYvyKB9-fbAQX9QJ2bq_e1J18qRwraQmxQWCHsRTS-SwP7PdcEO4E7afRnnorUvdD-f6ew7-FxzjY5dBSz55gRmBgfah7BOLMTJmvNmrx7bZ4L6Q1MM-mIuVBJ4IUKqkSky549XMzuBLJw3omXMin7c6BPgxuES77k0uPRjEBk0UV6i6X2C-V1GQZrvTOvKGw27pQN8xAhdKqUk9AdP9gtMNo9g&__tn__=-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930