Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հայաստանն ինքնիշխան պետություն է, և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Ապրիլ 04,2020 19:27

Հարգելի գործընկերներ,
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանն ինքնիշխան պետություն է և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից:

2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) և Եվրոպական Միության (այսուհետ՝ ԵՄ) մասնագետների կողմից իրականացվել է Կոմիտեի և թվով երկու ավիաընկերությունների գնահատման այց: 2020 թվականի մարտի 6-ին Կոմիտեն և գնահատում անցած երկու ընկերությունները ստացել են Գործակալության կողմից նախնական գնահատման արդյունքները, որի վերաբերյալ Գործակալությունն ակնկալում է ստանալ Կոմիտեի կարծիքը գնահատման արդյունքների վերաբերյալ զեկույցը վերջնական տեսքի բերելու նպատակով: Այսպիսով, Գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ամիսներ առաջ, Եվրոպական Հանձնաժողովը նախատեսում է 2020 թվականի մայիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսել քաղաքում անցկացվելիք Եվրոպական անվտանգության թիմի նիստի լսումներին ներկայացնել Գործակալության արձանագրած դիտարկումները և Կոմիտեի պարզաբանումները, որին հրավիրված է նաև Կոմիտեն: Միաժամանակ, նախկինում արդեն բազմիցս տեղեկացրել ենք, որ Կոմիտեն ունի լուրջ խնդիրներ, որոնք նոր չեն, ունեն շատ երկար տարիների պատմություն, որոնք պահանջում են բավական ժամանակ և ռեսուրսներ կառույցը արդիականացնելու համար: Այդ ուղղությամբ արդեն իսկ արվում են և արվելու են լուրջ և կտրուկ քայլեր:

Իսկ ինչ վերաբերվում է այն երկու ավիաընկերություններին, որոնք ժամանակավորապես զրկվել են երրորդ երկրի շահագործման վկայականներից, ապա կարևոր է նշել, որ նրանք զրկվում են միայն ժամանակավորապես, միայն եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից և կարող են իրենց թռիչքները շարունակել այլ պետություններ: Ավելին, այս որոշումը միայն վերաբերվում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին, որոնք իրականացնում են սակավաթիվ թռիչքներ դեպի Եվրոպական ուղություններ, և այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ընկերությունների կողմից իրականացվող թռիչքների վրա: Ի հավելումն, պետք է նշենք, որ Կոմիտեն սերտորեն համագործակցում է ավիաընկերությունների ղեկավարությունների հետ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու ուղղությամբ:

Կից ներկայացնում ենք նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Տարածաշրջանային պատասխանատու, օդային երթևեկության կառավարման/գլխավոր աուդիտոր Լեոնարդ Վիքսի բաց նամակը Հայաստանի հասարակությանը։

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Ինչ իմացա ՀՀ ՔԱԿ պաշտոնական տեղեկատվությունից և Հայաստանի հասարակությանն ուղղված Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Տարածաշրջանային պատասխանատու, օդային երթևեկության կառավարման/գլխավոր աուդիտոր Լեոնարդ Վիքսի բաց նամակից: 1-ին, իմացա, որ խնդիրները խորն են, ինչի մասին տեղյակ էի՝ եթե դրանք չլինեին ՀՀ ղեկավարը կշարունակեր լինել Սերժ Սարգսյանը, իսկ տ. Ռևազյանն էլ կշարունակեր իր աշխատանքը Դանիայում: Բայց չիմացա, թե ինչ է արվել վերջին 2-1,5 տարում, որպեսզի այդ խնդիրների լուծման առումով տեղաշարժ լիներ, որպեսզի չառաջանար 2-րդ հարցը: 2-րդ, իմացա, որ հայկական երկու ավիաընկերություններ ժամանակավորապես զրկվել են եվրոպական ուղղություններից, թեև այլ երկրների ավիաընկերությունները կշարունակեն թռիչքները Երևան: Այս առումով ինձ թվաց, թե ուղևորների համար մտահոգ կառույցը ոչ թե ՀՀ ՔԱԿ-ն է, այլ, ասենք, չեխական պետական կառույցը, քանի որ չտեսա մտահոգություն հայկական ավիաընկերությունների ճակատագրի առումով: Իսկ Լ.Վիքսի նամակից էլ իմացա, որ խնդիրնեը հին են (դա արդեն գիտեի), և որ ինքը վստահ է, որ տիկին Ռևազյանը կլուծի խնդիրները, ինչն, իմ կարծիքով, իրատեսական չի, քանի որ տ. Ռևազյանը ցույց է տվել, որ ինքը վատ ղեկավար է, և Հայաստանը չի ընկալել որպես հայրենիք, այլապես այսօր կտգնվեր Երևանում և ՌԴ ՀՀ դեսպանի հետ մեկտեղ կկազմակերպեր Մոսկվայի օդանավակայանում գտնվող մեր հայրենակիցների վերադարձը Երևան:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930