Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Զորյան. Վիրուսի ձերբազատման աշխատանքի մեջ Չինաստանը շատ լավ կարողացավ օգտագործել արհեստական բանականությունը

Ապրիլ 07,2020 22:40

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Հայթեք» զրույցների շարքը երեքշաբթի հյուրընկալել էր ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր, Սինոփսիս Հայաստանի նախագահ Երվանդ Զորյանին։

Նա նշեց, որ Սիլիկյան հովիտը ևս ճգնաժամի մեջ է, և երեք շաբաթից ավել է, որ տնից են աշխատում։ Անդրադառնալով արհեստական բանականությանը Երվանդ Զորյանը ընդգծեց դրա կարևորությունը կորոնավիրուսի պայքարի դեմ. «Վիրուսի ձերբազատման աշխատանքի մեջ Չինաստանը, օրինակ, շատ լավ կարողացավ օգտագործել արհեստական բանականությունը, որպեսզի կարողանա տեղեկանալ՝ ով ուր է, ինչպես մեկուսացնել անձանց և ինչպես ստիպեն, որ ամեն մեկը իր տնից դուրս չգա։ Դա անելու համար, անշուշտ, տեխնոլոգիա է անհրաժեշտ, և անհրաժեշտ էր մեծ քանակով տեսախցիկներ ունենալ քաղաքներում։ Եվ ժողովրդի մոտ 25 տոկոսը տեսախցիկներով արդեն հսկվում էին։ Պետք է ունենային նաև զորավոր տվյալների բազա, որպեսզի մարդկանց ճանաչեին։ Եվ արդեն դեմքերը ճանաչելով, պատկերները մշակելով իրենք կարողացան համեմատել տվյալների բազան և տեսախցիկներից եկած պատկերները, ճանաչել անձանց և արագ քայլ կատարել»։

Նա հույս հայտնեց, որ աշխարհի մյուս երկրները այդ կամ այլ եղանակներ կորդեգրեն՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։

Երվանդ Զորյան «Կամուրջ Սիլիկոնյան հովտից»

Երվանդ Զորյան «Կամուրջ Սիլիկոնյան հովտից»

Gepostet von Hakob Arshakyan am Dienstag, 7. April 2020

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930