Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում սահմանվելու է անցագրային ռեժիմ. թոքաբորբով հիվանդների թիվը կտրուկ աճել է. Սոբյանին

Ապրիլ 10,2020 23:33

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հանդես է եկել ուղերձով և հայտարարել, որ կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակը պահանջում է նոր միջոցառումներ, այդ թվում` անցագրային ռեժիմի աստիճանական սահմանում:

Մինչ այս պահը Մոսկվայում գործում էր համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ:  Անցագրային ռեժիմ սահմանվելու է հաջորդ շաբաթվանից, առաջին փուլում` աշխատանքի մեկնելու համար, իսկ հետ անհրաժեշտության պարագայում` թաղամասի ներսում տեղաշարժվելու համար, հայտնել է Մոսկվայի քաղաքապետը:

Նրա խոսքով` վերջին օրերին կտրուկ աճել է թոքաբորբով հիվանդների թիվը, և եթե նախկինում օրական հիվանդանոց էր տեղափոխվում 500 մարդ, ապա այսօր այդ թիվը կազմում է 1300: Ուղերձի վերջում Սոբյանինն ասել է, որ դժվար փորձություններն են սպասվում և պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերել սահմանափակումներին և ձեռնարկված միջոցառումներին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930