Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և չի կարողանում վերադառնալ. ՀՔԱՎ-ն ահազանգ է ստացել

Ապրիլ 14,2020 14:52

2020 թ․ ապրիլի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել ՀՀ քաղաքացի Թ․ Ա․-ը և հայտնել, որ փետրվարին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և չի կարողանում հետ վերադառնալ այն դեպքում, որ ՌԴ-ում գտնվելու ժամկետը լրանում է ապրիլի 19-ին։ Նրա հետ ցանկանում են ՀՀ վերադառնալ նաև քրոջ ընտանիքի չորս անդամները։

Թ․ Ա․-ի և նրա հարազատների բարձրացված հարցի լուծման  նպատակով ՀՔԱՎ-ը ապրիլի 2-ին դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին։

Նշենք, որ գրասենյակ դիմած Թ․ Ա․-ը և նրա հարազատները մինչ օրս չեն կարողացել վերադառանալ Հայաստան։

Չնայած ապրիլի 13-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը «Լուրեր»-ին տեղեկացրել է, որ առաջնահերթությունը տրվում է կացության և գումարի խնդիր ունեցողներին, ինչպես նաև մանկահասակ երեխա ունեցողներին, տարեցներին, հետվիրահատական վերականգնման փուլում գտնվողներին կամ բուժման կարիք ունեցողներին, բայց մեզ դիմած քաղաքացին ահազանգում է, որ Դոմոդեդովո օդանավակայանից տոմսեր ձեռք բերելիս Դեսպանության նշած առաջնահերթությունը չի գործում, տոմսեր հաջողվում է ձեռք բերել նրանց, ովքեր ուղղակի ավելի շուտ են հասնում օդանավակայան կամ գիշերվանից հերթ են պահում։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930