Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր, որեւէ ժամանակէ աւելի Հայ Եկեղեցին ժողովուրդին հետ պէտք է ըլլայ. ԱՐԱՄ Ա. Կաթողիկոս

Ապրիլ 17,2020 10:21 Share

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. Կաթողիկոսին կողմէ յորդոր ու գնահատանք մեր հոգեւորականներուն

Այսօր, որեւէ ժամանակէ աւելի Հայ Եկեղեցին ժողովուրդին հետ պէտք է ըլլայ՝ հոգեւոր սնունդ հայթայթելով, կարիքաւորներուն օգնելով եւ ժողովուրդին ծառայելով։

Ա՛յս է հայ հոգեւորականին կոչումը։ Դուք, սիրելի հոգեւոր հայրեր, այս ոգիով թրծուեցաք Անթիլիասի մէջ եւ կոչումի խոր գիտակցութեամբ կը ծառայէք։

Մօտէն կը հետեւինք ձեր հովուական աշխատանքներուն։

Բարձրօրէն կը գնահատենք ձեր ծառայական նուիրումը։ Թող մեր Տէրը Քրիստոս վարձահատոյց ըլլայ ձեզի։ Աղօթեցէք մեր ժողովուրդի զաւակներուն համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել