Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինքն իր մասին». Սաթիկ Սեյրանյան

Ապրիլ 20,2020 14:01

«Կարճ մեկնաբանեմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինքն իր մասին՝ ժամանակին իր ղեկավարած լրատվամիջոցի մասին: Բայց եթե առաջ չէր պատմել, ուրիշ կերպ էր խոսել, հիմա խոսեց դրա մասին՝ ինքն իր լրատվամիջոցի եւ աշխատաոճի մասին»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերում կատարած բնորոշմանը, թե լրատվական դաշտն այժմ կատաղած է, քանի որ նախկինում 99%-ն իշխանությունից փող էր ստանում, ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

«Ցավալի է, բայց այդպես է: Իհարկե, այդ ելույթում բացթողումներ կային: Նրա հույսն այն էր, որ դիմացինը՝ իր կոլեգաները, այնքան բարոյական կգտնվեն, որ չեն հիշեցնի, թե ինչը ինչպես է եղել եւ երբ՝ թեկուզ թերթելով արխիվային նյութերը: Օրինակ՝ իր մեքենայի պայթեցման պատմությունը, որն ինքը հիշատակեց: Մենք՝ իր սերնդակիցները, դեռ կենդանի ենք եւ շատ բան ենք հիշում: Իսկ իր հույսն այն էր, որ դիմացինները բարոյական կլինեն ու չեն հիշեցնի»,-հավելեց տիկին Սեյրանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930