Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Էներգետիկ անկախությունը, անվտանգությունը այլընտրանք չունի, չփորձեք»

Մայիս 01,2020 21:03

«Առաջիկա տարիներին՝ իմ նախագահության տարիներին, աշխատավոր մարդը լինելու է ամենագնահատվածը մեր երկրում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

Անդրադառնալով համավարակին՝ նա նշեց, որ իրավիճակը արդեն վերածվել է տնտեսական ճգնաժամի, և այն մոտ է աղետի. «Տնտեսական ճգնաժամի գործընթացը խորանում է, իսկ վարակը հետ չի քաշվում, հակառակը՝ տարածվում է տարբեր երկրներում, դրա համար աշխատավոր մարդու հաշվին և աշխատավոր մարդու աշխատանքի շնորհիվ ենք մենք կարողանալու դիմակայել այս իրավիճակը։ Նշել եմ, որ Արցախը այս առումով ավելի ապահովված է և պարենային առումով, և ընդհանուր առմամբ։ Եվ ուզում եմ նորից կարևորել մեր երկու կարևոր պարենային և էներգետիկ անվտանգությունը»։

Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ կանխատեսումները այնքան էլ լավը չեն. «Բայց վստահ ուզում եմ ասել, որ Արցախն ապահովագրված է։ Եվ այն աշխատանքները, որոնք կատարվել են վերջին տարիներին, վերջին ամիսներին, նշել եմ, որ գործող կառավարության կողմից բավականին մեծ աշխատանք է կատարվել առաջիկա ժամանակահատվածում մեր պարենային խնդրի լուծման ուղղությամբ, գարնանացանի աշխատանքներն արդեն ավարտվում են, աշնանացանի կատարած աշխատանքները թույլ են տալիս ոչ միայն ապահովագրել մեզ պարենային անվտանգության առումով, այլ լուրջ դերակատարություն ունենալ Հայաստանի պարենային անվտանգության խնդրում։ Բայց Հայաստանն ունի այդ խնդիրը, մեր քույրերն ու եղբայրներն ունեն այդ խնդիրը։ Եվ առաջիկա մեր աշխատանքները հենց ուղղված են լինելու ընդհանուր Հայաստանի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պարենային անվտանգության լուծման ուղղությամբ»։

Նա ընդգծեց, որ էներգետիկ անկախությունը պետք է լինի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գլխավոր խնդիրը. «Այն մարդիկ, որոնք դեմ են այդ ծրագրին, մեր երկրի թշնամիներն են։ Ուզում եմ նորից բարձրաձայնել էներգետիկ անկախությունը, անվտանգությունը այլընտրանք չունի, չփորձեք։ Եվ մենք շարունակելու ենք անկախության ծրագիրը։ Առաջիկայում արևային էներգիայի աղբյուրներ զարգացման լուրջ քաղաքականություն ենք իրականացնելու, մանավանդ այն բնակավայրներում, որտեղ չկա գազիֆիկացում։ Նշել ենք՝ հոսանքի գնի իջեցման մասին, նաև արևային մարտկոցների տեղադրման արտոնյալ, անտոկոս վարկերի տրամադրմամբ լուծելու ենք այդ խնդիրը։ Բայց մենք նաև պետք է հասկանանք, որ արևային էներգետիկան չի կարող մեր ամբողջ անկախությունը ապահովել, դրա համար ինչքան տեղ ունենք զարգացնելու, բայց մեր գլխավորը լինելու է հիդրոն, և այդ առումով ծրագրերը շարունակվելու են»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031