Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Դավիթ Տոնոյանը, Անդրանիկ Քոչարյանը և Սասուն Միքայելյանը հարգանքի տուրք են մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին

Մայիս 08,2020 12:39

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մայիսի 8-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Տեղի է ունեցել նաև ծառատունկի խորհրդանշական արարողություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031