Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակ տան` կորոնավիրուսի դեմ պայքարող առաջնագծի անդամները ինքնամեկուսացման են ենթարկվել վիրուսով վարակված անձի հետ շփման հետևանքով․ «Ամերիկայի ձայն»

Մայիս 10,2020 21:43

Կորոնավիրուսի դեմ պայքարող Սպիտակ տան առաջնագծի անդամները ինքնամեկուսացման են ենթարկվել վիրուսով վարակված անձի հետ շփման հետևանքով:

Ինքնամեկուսացված անձանցից է Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտից դոկտոր Էնթոնի Ֆաուչին, ով հանրաճանաչ է դարձել կորոնավիրուսի մասին պարզ կերպով և ուղիղ բացատրություններ տրամադրելով: Ֆաուչիի համալսարանի տվյալների համաձայն նրա թեստի պատասխանը եղել է բացասական, սակայն նա կրկին կթեստավորվի:

Ինքնամեկուսացման է ենթարկվել նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն դոկտոր Ռոբերտ Ռեդֆիլդը, ով մոտակա երկու շաբաթների ընթացքում տնից է աշխատելու:

Սննդի եւ դեղերի կենտրոնի հանձնակատար դոկտոր Սթիվեն Հանը նույնպես ինքնամեկուսացման մեջ է գտնվում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփման արդյունքում: Նրա թեստի պատասխանը նույնպես եղել է բացասական:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031