Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց նիստը վարողի թույլտվության տեղից խոսողներին պատժի դրույթ ավելացնել, որը պետք է կիրառվի ոչ թե նիստը վարողի ցանկությամբ, այլ օրենքի պահանջով. հայտարարություն

Մայիս 13,2020 15:33

Խիստ կարևորելով ԱԺ դերն ու նշանակությունը պետության զարգացման և հասարակական հարաբերությունների կարգավորման գործում, ԱԺ դերի և հեղինակության, այնտեղ տեղի ունեցող երևույթների հիմնական պատասխանատու ճանաչելով սիրո և հանդուրժողականության կարգախոսներով իշխանության եկած քաղաքական ուժին:

Նպատակ ունենալով նպաստել բացարձակ վստահություն վայելող, օրինակելի քաղաքական մարմնի կայացման գործին

հայտարարում ենք՝

Դատապարտում ենք ԱԺ-ում տիրող ատելության, փոխադարձ վիրավորանքների, անհանդուրժողականության, անքաղաքակիրթ պահվածքի երևույթները՝ մեղավոր համարելով ԱԺ ԲՈԼՈՐ պատգամավորներին:

Կոչ ենք անում ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին, իրենց խմբակցության անունից, ԱԺ ամբիոնից հրապարակային ներողություն խնդրել՝ առանց արդարացումների ու բացատրությունների:

պահանջում ենք՝

ԱԺ Կանոնակարգ օրենքում ընդունել փոփոխություն, որով կարգելվի պատգամավորներին իրենց ելույթների, հարցերի ու պատասխանների ընթացքում օգտագործել անձերին, միավորումներին ուղղված որակումները և գնահատականները (անկախ` հասցեական են, թե՝ անորոշ): Խոսել միայն առաջարկի, ծրագրի, նախագծի բուն էության և դրանց ընդունելի լինել կամ չլինելը հիմնավորող փաստարկներով:

Առանց նիստը վարողի թույլտվության տեղից խոսողներին պատժի դրույթ ավելացնել, որը պետք է կիրառվի ոչ թե նիստը վարողի ցանկությամբ, այլ օրենքի պահանջով:

Վերը նշված կանոնները խախտողներին պարտավորեցնել ԱԺ ամբիոնից հրապարակային ներողություն խնդրել Քաղաքացիներից, զրկելով ձայնի իրավունքից որոշակի ժամկետով:

Արթուր ԲԱԼՈՅԱՆ
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031