Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապօգնության մեքենայի ղեկին երբևէ նստած չլինելով՝ համաձայնեց վարել կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխող մեքենան. Կորոնավիրուսը հաղթահարած ԱԱԻ-ի աշխատակցի պատմությունը

Մայիս 19,2020 17:42

❗️Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից 62-ամյա Զավեն Հովակիմյանը մեկն է այն անձանցից, որը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը: Այսօր նա վերադարձել է աշխատանքի։

Այս օրերին, ինչպես ԱԱԻ-ի շատ աշխատակիցներ, Զավենը նույնպես համավարակի առաջնագծում էր:

❗️Շտապօգնության մեքենայի ղեկին երբևէ նստած չլինելով՝ առանց մեկ վայրկյան հապաղելու՝ համաձայնություն տվեց վարելու կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխող մեքենան:

❗️Ապրիլի 6-ից 28-ը ընկած ողջ ժամանակահատվածը Զավենը անց է կացրել հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո:

40 աստիճան ջերմություն, հազ, շնչարգելություն. ի պատիվ պրոֆեսիոնալ բուժանձնակազմի (ՍԳԼ Բժշկական կենտրոնի) այս ամենը մնաց հետևում:

❗️Ծննդյան 62-րդ ամյակը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում անցկացրած Զավենը ափսոսում է միայն մի բանի համար, որ չկարողացավ շարունակել իր ստանձնած առաքելությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031