Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերման է ենթարկվել նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարը: Դիմակ ունեմ, որևէ կեղտ բռնելու տեղ չկա, ֆեյքե′ր». Արմեն Աշոտյան

Մայիս 20,2020 14:22

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Կենտրոն ոստիկանական բաժանմունքի մոտից ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ ՀՀ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մոտից բերման են ենթարկվել ոչ միայն «Ադեկվադ» միաբանության աջակիցներ, այլ տարբեր ակտիվիստներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ, նաև կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ տասնյակ ակտիվիստների բերման ենթարկելու իրավական հիմքերի մասին խոսելը ծիծաղելի է. «Բոլորս էլ տեսնում ենք, որ արտակարգ դրությունը որևէ մեկի վեջը չէ: Եվ ահա այս համատարած բարդակի դեպքում, որը կառավարությունը, պարետատունը չի հաջողել կարգավորել այս երկու ամսվա ընթացքում, միայն քաղաքական ու քաղաքացիական ազատությունների սահմանափակումներն են փաստացի հսկվում և ճնշվում այս իշխանության կողմից: Պարետատան և կառավարության գործունեությունն ամբողջ լոքդաունի՝ կարանտինի ժամանակ, խայտառակ է եղել, խախտումներ են եղել վերից վար, դրա մասին են վկայում ամեն օր մի քանի հարյուր նոր հիվանդացությունների մասին տեղեկությունները: ՀՀ-ն դառնում է սև ռեկորդակիր և բացառիկ ունիկալ պետություն ու կառավարություն, որի արտակարգ դրությունը ոչ թե սաստել է վիրուսի տարածումը, այլ ավելացրել է հիվանդների թիվը: Եվ կյանքի են կոչվում մեր ամենահոռետեսական կանխատեսումները, առ այն, որ այս արտակարգ դրությունը բացառապես պահպանվում է, որ ճնշվեն քաղաքական և քաղաքացիական նախաձեռնությունները: Պարետատան որոշումների տակ, որ փորձեն կրկին ճնշումներ գործադրել ընդդիմախոսների վրա»:

Արմեն Աշոտյանի՝ Նիկոլ Փաշինյանի մեկ օր առաջ տեղի ունեցած ուղիղ եթերը վկայում է, թե նա խուճապի մեջ է: Այս առիթով Արմեն Աշոտյանն ասաց. «Նա հասկանում է, որ հարյուր հազարավոր մեր քաղաքացիների ակնկալիքները չեն բավարարվել, հակառակը, մարդկանց սոցիալ, տնտեսական իրավիճակը կտրուկ վատթարացել է: Հիմա Նիկոլ Փաշինյանն, ինչպես սատանան սխտորից, վախենում է ցանկացած ընդդիմադիր հավաքից, խոսքից, և սա է պատճառը, որ պահպանվում է արտակարգ դրության ռեժիմը, առաջին իսկ դեպքով փորձում է վախեցնել մարդկանց, որ իրենց ընդդիմադիր երբեք այլևս չհամարեն:

Արմեն Աշոտյանը զգուշացրեց՝ այս կառավարությունը պատասխան է տալու այն բանի համար, որ փոխանակ պայքարեր վիրուսի, մարդկանց առողջության, սոցիալական բարեկեցության համար, պայքարում է մարդկանց դեմ, փաստացի հանուն վիրուսի տարածման ու բարեկեցության: Նա նշեց, որ տեղյակ են պահելու այս մասին բոլոր այն միջազգային կառույցներին, որոնց հետ ՀՀԿ-ն համագործակցում է:

Իսկ ուղիղ եթերի ավարտին Արմեն Աշոտյանը հորդորեց պահպանել սոցիալական հեռավորություն ու եզրափակեց. «Դիմակ ունեմ, որևէ կեղտ բռնելու տեղ չկա, ֆեյքե′ր»:

Բերման են ենթարկել բազմաթիվ երիտասարդների։Նիկոլը վիրուսի դեմ պայքարելու փոխարեն պայքարում է Հայաստանի քաղաքացիների դեմ։Սա անհետեւանք չի մնա։

Gepostet von Armen Ashotyan am Mittwoch, 20. Mai 2020

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031