Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական զառանցանքները մնացել են անպատասխան

Մայիս 23,2020 15:54

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ խորհրդարանական դիվանագիտությանը։ 

Նա նշեց, որ օրերս ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կազմակերպվել է մի միջոցառում, որը նվիրված է եղել COVID-19-ի ազդեցությանը բնապահպանական խնդիրների վրա։ Միջոցառմանը մասնակցել է մոտ 100 պատվիրակ, այդ թվում՝ մոտ 40 պատգամավոր՝ տարբեր երկրներից, Արժույթի միջազգային հիմնադրամի փոխտնօրենը, Հարվարդի համալսարանի դասախոսներ և այլք։

«Շատ մեծ էր զարմանքս, հիասթափությունս ու ջղայինությունս, երբ որ այս տեսակոնֆերանսի տեսանյութերը դիտելիս տեսա Ադրբեջանի պատվիրակության մի անդամի ելույթ։ Այդ ելույթը ամբողջությամբ նվիրված էր կրկին Հայաստանին, Ղարաբաղին, և մեղադրում էր մեզ՝ հայերիս, բոլոր տեսակի մեղքերի մեջ»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ նման խոսքը միջազգային խորհրդարանական հարթակում անպատասխան թողնել չի կարելի։ Եվ շատ կարևոր է պատասխանելը, որ միջազգային հանրության մոտ չստեղծվի թյուր պատկերացում Հայաստանի և Արցախի հակամարտության խնդիրների մասին. «Եվ ահա արձանագրեցի, որ Հայաստանի խորհրդարանից որևէ մեկը այնտեղ ելույթ չի ունեցել։ Առաջ անցնելով ասեմ՝ չգիտեմ, թե այդ հարյուր մասնակիցների մեջ Հայաստանից մարդ գրանցվե՞լ է, թե՞ չէ, որովհետև մասնակիցների ցանկը տեսակոնֆերանսի պարագայում չի երևում ամբողջությամբ, բայց անգամ եթե գրանցվել է, ադրբեջանական զառանցանքները մնացել են անպատասխան»։ 

Արմեն Աշոտյանը նկատեց, որ ադրբեջանցի պատվիրակների հակահայկական ելույթները նախկինում երբևէ առանց պատասխան չեն մնացել. «Իրավիճակին լրացուցիչ դառնություն է հաղորդում այն հանգամանքը, որ Ադրբեջանի պատվիրակության կողմից մասնակցում էր մի նորընտիր պատգամավոր, որը կարող ենք ասել, որ տխրահռչակ պատգամավոր է, իր ազգանունը Գանջալիև է։ Գանջալիև պատգամավորը ներկայանում է արտերկրում և սեփական երկրում որպես, ուշադրություն այստեղ, Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչ»։

https://www.facebook.com/armen.ashotyan/videos/10221735354231235

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031