Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները կունենան պլանշետներ, իսկ խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով

Մայիս 27,2020 11:07

ԱԺ նիստում այսօր քննարկվում է ՀՀ «Ոստիկանության մասին օրենքում» փոփոխությունների օրինագիծը, որով, հիշեցնենք, ՃՈ-ի փոխարեն ստեղծելու են պարեկային ծառայություն եւ օպերատիվ կենտրոն:

ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հետաքրքրվեց՝ պարեկային ավտոմեքենաներում նախատեսվո՞ւմ է ներդնել որեւէ էլեկտրոնային հարթակ, որում վարչական իրավախախտումներն ավտոմատ կերպով կամփոփվեն. «Այսինքն, արձանագրությունը միանգամից մուտք կարվի շտեմարան»: Օրինագծի զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ ավտոտրանսպորտային միջոցները տեխնիկապես հագեցած են լինելու եւ տվյալների շտեմարաններին հասանելիություն են ունենալու:

«Դրանք կունենան նաեւ տեսախցիկներ, որոնցով վարչական իրավախախտումների արձանագրումն է կատարվելու: Օպերատիվ կառավարման կենտրոնը եւս ունենալու է տեխնիկական եւ ծրագրային ապահովումը, որը կապված է լինելու պարեկային ծառայության հետ: Ավտոմատացումը կենտրոնական դեր է ունենալու: Քննարկում ենք ու ունենք ծրագիր՝ պարեկային ծառայողներին պլանշետներով ապահովելու, որպեսզի նրանք ձեռքով չկազմեն վարչական իրավախախտումների արձանագրությունները: Սա հնարավորություն կտա տարբեր բազաների հասանելիություն ունենալ»,-նշեց փոխնախարարը:

Արտյոմ Ծառուկյանը նկատեց՝ նման գործիքակազմը շատ կարեւոր է, որովհետեւ ոստիկանները հիմա օրվա վերջում են արձանագրությունները մուտք անում համակարգիչ, ինչը ժամանակատար է. «Բացի այդ, կան խախտման տեսակներ, որոնք տեղում պարզաբանման կարիք ունեն, մասնավորապես, թե քանի անգամ են կատարվում: Իսկ ի՞նչ քանակի կրճատումների սպասենք»: Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրեց. «Այն գործող ոստիկանները, որոնք մրցույթի եւ վերապատրաստման միջոցով չեն անցնի պարեկային ծառայության, աշխատանքի առաջարկ կստանան ոստիկանության այլ ծառայություններում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031