Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի համար գազի գինը չի փոխվել. «Գազպրոմ»

Մայիս 27,2020 22:11

Վրաստանի համար ռուսական գազի գինը չի փոխվել:  Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ռուսական «Գազպրոմ» ընկերության մամուլի ծառայությունը:

«Վրաստանի համար գազի գինը նույնն է մնացել, ինչ նախկինում էր»,-հայտնել են ընկերությունից՝ ընդգծելով, որ Վրաստանի հետ նոր պայմանավորվածություններում հստակ ամրագրված են  երկրի պարտավորությունները գազի ձեռքբերման վերաբերյալ:

Գործակալությունը նշում է,  որ Վրաստանը Ռուսաստանից գազ չի գնել 2006 թվականից, այլ ստացել է Հայաստան մատակարարվող գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը: Եվ սկսած 2017 թվականից Ռուսաստանը տարանցման համար վճարել է Վրաստանին փողով և մասամբ հումքով, իսկ 2018 թվականից՝ միայն փողով:  2019թ. Վրաստանը ՌԴ-ից գնել է 160 միլիոն խորանարդ մետր գազ, այս տարի երկիրը նախատեսում է «Գազպրոմից» գնել շուրջ 170 միլիոն խորանարդ մետր գազ:

Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան հայտարարել էր, որ «Գազպրոմ» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա ռուսական գազի գինը վրացական կողմի համար կնվազի մոտ 15%-ով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031