Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆիկ Մաշադյան․ «Որ ՊԵԿ-ը ղեկավար կազմով գնում է, նման բան գոյություն չունի». «Հրապարակ»

Հունիս 06,2020 11:36 Share

Պետական եկամուտների կոմիտեն խորտակվող նավ է հիշեցնում, որի նավապետը հեռացել է, հնարավոր է` թիմով: Համենայնդեպս, ասում են, որ հրաժարականի դիմումներ են գրել նաեւ Դավիթ Անանյանի երկու տեղակալները՝ Ռաֆիկ Մաշադյանը եւ Միքայել Փաշայանը, ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը, աշխատակազմի ղեկավար Էդգար Գեւորգյանը, որն աշխատակազմի ղեկավար է եղել նաեւ ֆիննախում ու այնտեղից Անանյանի հետ տեղափոխվել է ՊԵԿ:

«Հրապարակի» հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հերքեց իր հրաժարականի մասին լուրերը: «Չեմ կարող մեկնաբանել Անանյանի հրաժարականի պատճառները, ճիշտն ասած, բայց որ ՊԵԿ-ը ղեկավար կազմով գնում է, նման բան գոյություն չունի»:

– Դուք անձամբ աշխատո՞ւմ եք:

– Այո, ես այս պահին իմ աշխատասենյակում եմ: Երբ որ զանգել էիք, չվերցրեցի, այդ ժամանակ բողոքարկման հանձնաժողովի նիստի էի:

– Չե՞ք էլ պատրաստվում հրաժարվել պաշտոնից:

– Ես ծառայում եմ իմ երկրին:

– Վարչապետը պետք է որոշի, չէ՞, որ Դուք գնաք:

– Ցավոք, այո:

– Փաշայանն է՞լ է աշխատում:

– Այո, Փաշայանն էլ այսօր աշխատանքի էր:

– Իսկ Անանյանի հրաժարականը կապվա՞ծ է Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման հետ:

– Ես չեմ մեկնաբանի, թե ինչի հետ է դա կապված:

 

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930