Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսային համավարակն ուղեկցվել է կեղծ տեղեկատվության զանգվածային ալիքով. ԵՄ-ն հակազդելու գործողություններ է առաջարկում

Հունիս 12,2020 15:43

Հունիսի 10-ին Եվրոպական հանձնաժողովը և Բարձր ներկայացուցիչն իրականացրել են կորոնավիրուսային համավարակի շուրջ ապատեղեկատվության դեմ պայքարում իրենց քայլերի գնահատում և առաջարկներ են ներկայացրել հետագա քայլերի ուղղությամբ:

Այս որոշումը արդյունքն է 2020թ.-ի մարտին եվրոպական առաջնորդների կողմից տրված առաջադրանքի՝ վճռականորեն հակազդելու ապատեղեկատվությանը և ամրապնդելու եվրոպական հասարակությունների կայունությունը:

Ըստ ԵՄ-ի, կորոնավիրուսային համավարակն ուղեկցվել է կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկատվության զանգվածային ալիքով, այդ թվում՝ երրորդ երկրների կողմից ԵՄ քաղաքացիների և Միության ներսում բանավեճերի վրա ազդելու փորձերով:

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ԵՄ համատեղ կոմյունիկեում ներկայացված է հակընդդեմ քայլերի վերլուծություն և առաջարկված են արագորեն գործադրվելիք կոնկրետ գործողություններ:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930