Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել Պարետի որոշումը խախտած մի կնոջ

Հունիս 12,2020 22:02

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են ոստիկանները սուպերմարկետից գնումներ կատարած մի կնոջ բռնի ուժով նստեցնում ոստիկանական մեքենա ու բերման ենթարկում ոստիկանության բաժին: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը դեպքի մասին պարզաբանեց, թե կինը չի կատարել Պարետի որոշումը եւ ոստիկանների օրինական պահանջը.

«Պարետի որոշումը չկատարելու համար քաղաքացին բերվել է բաժին, կազմվել է համապատասխան արձանագրություն, դեպքի վայրում խստացված ռեժիմով ծառայության շրջանակներում է իրականացվել միջոցառումը, քաղաքացին չի կատարել ոստիկանների օրինական պահանջը»: Կինը պատշաճ չէր կրել դիմակ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930