«ՔՊ-ի նախընտրական ծրագիրը ձեր հետ կապ չունի: Իր խոստումներն ուղղված են Ալիևին: Անընդհատ ասում է՝ ժողովուրդ, սրտիկներ, բայց դրանք ձեզ հետ կապ չունեն»,- այսօր Սպիտակում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն ասում է՝ ինձ մանդատ տվեք, որ ՀՀ-ից նոր տարածքներ հանձնեմ. «Ուղիղ ասում է՝ դեռ ՀՀ տարածքում կան ադրբեջանական տարածքներ: Ասում է՝ օգնեք ընտրվեմ, ՔՊ-ի ծրագրում սևը սպիտակի վրա գրված է, որ հարձակվելու է եկեղեցու վրա: Դա ժողովրդին չի խոստանում, չէ՞, Ալիևին է խոստանում:
Ասում է՝ ինձ քվեարկեք, որ Սահմանադրությունը փոխեմ ու հրաժարվեմ Անկախության հռչակագրից, ուրանամ Հայոց ցեղասպանությունը: Վերջում էլ ասում է՝ ինձ քվեարկեք, որ մի քանի հայտնի մարդկանց բանտ նստեցնեմ: Այս ամենի հետ ժողովրդի շահը որտե՞ղ է: Նիկոլ Փաշինյանը, որ ասում է՝ ժողովրդի ծառան եմ, ինքը հակահայ գործիչ է, Ալիևի ծառան է, որին պետք է հեռացնենք»:
Կարդացեք նաև
Արփինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































