Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության Երևանի և մարզային բաժիններում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված 112 անձի հետ

Հունիս 16,2020 23:40

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ այսօր վաղ առավոտից Ոստիկանության բաժիններ մեկնած արագ արձագանքման խմբերն առանձնազրույցներ են ունեցել 112 անձանց հետ Երևանում և մարզերում։

Աշխատակազմում առանձին դիտարկվել են նաև լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումները։

Ոստիկանության բաժիններ այցերի, առանձնազրույցների և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն, և արձանագրված բոլոր հարցերը լուծումների առաջարկների հետ միասին ամբողջական տեսքով կներկայացվեն Ոստիկանություն։

Հ․Գ․ Մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930