Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսե՛ք ձեր ոստիկանները թեւերս ինչ են արել, երբ խնդրում եմ, որ լրագրող եմ, թողեք դուրս գամ, շնչահեղձ եմ լինում, նրանք տապալում են գետնին». Ոստիկանների գործողություններից տուժած լրագրող

Հունիս 16,2020 23:55

Այսօր,  ԱԱԾ-ի հարակից տարածքում ոստիկանների գործողություններից տուժել են նաեւ լրագրողներն ու օպերատորները: Նրանք լուսաբանում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ-ից դուրս գալու իրադարձությունը: Ոստիկանները փորձում էին փողոցի երթեւեկելի մասից հեռացնել Ծառուկյանին աջակցություն հայտնելու եկած քաղաքացիներին, որոնք հավաքվել էին ԱԱԾ շենքի հարակից տարածքում եւ հաշվի չառնելով, որ այդ պահին լրագրողներն ու օպերատորները կատարում են իրենց մասնագիտական պարտքը, նրանց եւս ուժով հեռացրին:

«Տեսե՛ք ձեր ոստիկանները թեւերս ինչ են արել, երբ խնդրում եմ, որ լրագրող եմ, թողեք դուրս գամ, շնչահեղձ եմ լինում, նրանք տապալում են գետնին: Կարելի՞ է այդպես»,-ոստիկաններին ցույց տալով ձեռքերն ասաց լրագրող Մարգարիտ Դավթյանը: Մեկ այլ լրատվամիջոցի՝ tert.am-ի լրագրող Անի Գեւորգյանն էլ ասաց, որ ոստիկաններն իրեն խփել են: Ի պատասխան, օպերացիան ղեկավարող ոստիկանն ասաց, որ իրենք բոլորին հորդորում էին երթեւեկելի մասը բացել. «Ինչի՞ չէիք հետ գնում: Տեսաք, միանգամից շրջանցեցին, եկան փողոցը փակեցին ճի՞շտ է, այո կամ ոչ, ճի՞շտ է»: Ի պատասխան լրագրողները նշեցին, որ հորդորն ու գործողությունները միաժամանակ են եղել եւ իրենք չեն հասցրել հետ գնալ եւ բացի այդ դեռեւս աշխատանքի մեջ են եղել:

Ոստիկանությունների գործողություններից նաեւ տուժել է news.am-ի թղթակիցը, որը ոտքի մասում թեթեւ վնասվածք է ստացել: Ըստ տեղեկությունների, կորել է Para TV-ի ուղիղ եթեր ապահովող սարքը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ». «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքով դիմելու ենք միջազգային կառույցներին։ Հարցը բարձրացնելու ենք միջազգային իրավապաշտպան կառույցների հարթակում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այս ամենը որակում է որպես իշխանությունների անճարության դրսևորում և կոչ է անում հասարակությանը սատարել լրատվական համայնքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930