Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Եթե կա պահանջարկ հնդկական սերիալի, որը չի պարունակում էրոտիկա, բռնություն, ապա այն պետք է ցուցադրվի». Հակոբյան

Հունիս 17,2020 16:36

«Ճաշակի չափորոշիչներ չկան եւ չեն կարող լինել: Հեռարձակողները պետք է բավարարեն բոլոր սոցիալական խմբերի ճաշակային պահանջմունքները»,- հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր ԱԺ նիստում ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ արձագանքելով հեռուստաեթերի բովանդակության մասին պատգամավորների մտահոգություններին:

«Եթե մարդիկ կան, որոնք սիրում են այս կամ այն երգչի համերգը, ապա այդ երգչի համերգը եթերում պետք է լինի: Եթե կա պահանջարկ հնդկական սերիալ նայելու, որը չի պարունակում էրոտիկա, բռնություն, ապա այն պետք է ցուցադրվի»,-համոզմունք հայտնեց Տիգրան Հակոբյանը:

Նա հիշեց, որ դեռեւս 1990-ին մի տոնի առիթով հեռուստաընկերություններից մեկի խորհուրդը նստած որոշում էր՝ Արամ Ասատրյանի երգերից մեկը թույլատրե՞լ հնչել, թե ոչ. «Դա ռաբիս երգ չէր, թեթեւ երգ էր: Իհարկե, դա ճիշտ չէր, բայց այդ ժամանակ խորհրդային չափանիշներ կային»:

ՀՌՀ նախագահի խոսքով՝ եթե հեռուստաեթերից հնչող եւ ցածրաճաշակ համարվող երաժշտությունը չի հակասում օրենսդրական նորմերին, ապա հեռուստաընկերությունից ճաշակ պահանջելը եւս չի տեղավորվում օրենքի շրջանակում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930