Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն առաջարկել են ներկայացնել նախարարության երկարաժամկետ ծրագրերով նախատեսվող նոր գաղափարներ

Հունիս 17,2020 22:33

ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի և Համաշխարհային բանկի պաշտոնական ներկայացուցիչների աշխատանքային քննարկումը՝ տեսակապի ձևաչափով

Հունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը տեսակոնֆերանսի միջոցով աշխատանքային քննարկում ունեցավ Համաշխարհային բանկի պաշտոնական ներկայացուցիչներ Արման Վաթյանի և Միգարա դե Սիլվայի հետ։ Տեսակոնֆերանսին մասնակցում էին նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը, Պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը և աշխատանքային խմբի այլ անդամներ։

Հանդիպման սկզբում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց ՀԲ կողմից ֆինանսավորվող՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում նախորդ տարիներին իրականացված ծրագրերի համար, որոնց արդյունքում կատարելագործվել էին E-Visa և E-Consul էլեկտրոնային համակարգերը, իսկ նախարարությունը վերազինվել էր տեխնիկական տարբեր միջոցներով և սարքավորումներով։

Այնուհետև Վահագն Մելիքյանը ներկայացրեց ԱԳՆ նորարարությունը, որը նախատեսում է անձանց նույնականացումն ավանդական դեմ-առ-դեմ մեթոդով իրականացնելու փոխարեն իրականացնել հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով և հյուպատոսական մի շարք ծառայությունների մատուցումը հասանելի դարձնել առցանց եղանակով։ Նաև նշվեց, որ այդ ամենի համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն արդեն իսկ կատարված են։

ՀԲ պաշտոնական ներկայացուցիչ Արման Վաթյանն ի պատասխան նշեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ նախկինում իրականացված ծրագրերը հաջողված են և արդյունավետ, հետևաբար իրենք շահագրգռված են շարունակել համագործակցությունը նաև առաջարկվող նախագծի շրջանակներում։

Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանն իր հերթին ընդգծեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միշտ հանդես է գալիս նորարարական լուծումներով և թվայնացման տեսանկյունից նախարարությունների շարքում առաջամարտիկներից է։ Նա նաև հավելեց, որ անհրաժեշտ է ստեղծվող տեխնիկական լուծումները մշակել այնպես, որ հնարավոր լինի դրանց կիրառումը նաև այլ պետական մարմինների կողմից՝ կատարելով համապատասխան տեղայնացում։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն առաջարկեցին ներկայացնել նաև նախարարության երկարաժամկետ ծրագրերով նախատեսվող նոր գաղափարներ՝ կապված Էլեկտրոնային կառավարման հետ։

Կողմերը քննարկեցին ներկայացված նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ քայլերը և նախանշեցին դրանց ժամկետները։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930