Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ucom-ում մեկնարկել է Alcatel 1V նորագույն սմարթֆոնի վաճառքը

Հունիս 18,2020 16:58

Ucom-ը շարունակում է որակյալ սմարթֆոնների լայն տեսականիով ներկայանալ առկա և ապագա բոլոր բաժանորդներին։ Մասնավորապես այսօրվանից ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում հնարավոր է ձեռք բերել նորագույն Alcatel 1V սմարթֆոնը։ Այն շուկային է ներկայացվել 2020 թվականին և հասանելի է սև և ագաթե կանաչ երանգներով:

Alcatel 1V-ն գնորդներին կգոհացնի մեծ՝ 6,22-դյույմանոց և HD+ որակի էկրանով, ինչպես նաև դիմացկուն՝ 4000 մԱ մարտկոցով։ Լուսանկարվելու և ինքնալուսանկարվելու սիրահարները կգնահատեն 13 ՄՊ և 5 ՄՊ հիմնական և 5 ՄՊ երկրորդական տեսախցիկների առկայությունը։ Սմարթֆոնն ունի նաև Google օգնականի համար առանձնացված կոճակ։

Սմարթֆոնն առանց որևէ պարտավորության հնարավոր է ձեռք բերել ընդամենը 49 900 դրամով, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ։ Ապառիկի դեպքում գնորդները կարող են ձեռք բերել սմարթֆոնն ամսական սկսած  2450 դրամից։ Ավելին, Ucom Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս հետվճարային, ինչպես նաև u Կանխավճարային սակագնային պլաններին միանալու դեպքում, բաժանորդները, սակագնային պլանում ներառված ինտերնետ ծավալի հետ մեկտեղ ամեն ամիս կստանան մինչև 20 ԳԲ հավելյալ ինտերնետ 24 ամիս շարունակ:

«Մեր բաժանորդները կարող են փորձարկել ու վայելել իրենց սմարթֆոնների բոլոր առավելությունները լավագույն հայկական ցանցում։ Իսկ ցանկացած բյուջեի շրջանակներում որակյալ սմարթֆոններ կարելի է ձեռք բերել ոչ միայն Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, այլև մեր ընկերության ինտերնետ խանութում», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Հավելենք, որ ինտերնետ խանութից գնելու դեպքում առաքումը Երևանում իրականացվում է 1 աշխատանքային, իսկ մարզերում՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։

«Յուքոմ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930