Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի քան քառորդ դար է՝ Հայաստանի և Կանադայի միջև ընթանում է ամուր և ակտիվ համագործակցություն». Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժուլի Պայետին

Հուլիս 01,2020 17:48

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին:

Նախագահը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է փոխանցել Կանադայի բարեկամ ժողովրդին:

«Ավելի քան քառորդ դար է, ինչ Հայաստանի և Կանադայի միջև ընթանում է ամուր և ակտիվ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա: Մեր երկրները շարունակում են արդյունավետ և հաջող փոխգործակցությունը միջազգային տարբեր հարթակների շրջանակում, ինչպես, օրինակ, ՄԱԿ-ը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը:

Մեծագույն գնահատանքով եմ նշում, որ կանադահայ համայնքը կարևոր դերակատարում ունի Կանադայի հետ մեր կապերի խթանման և խորացման գործում: Նրա ամենօրյա ջանքերի շնորհիվ մեր երկրները և ժողովուրդները շարունակում են վայելել բարեկամական հարաբերությունները»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031