Լրահոս
Օրվա լրահոսը

Lիտվական կողմի գործողությունները վկայում են երկու երկրների և ժողովուրդների միջև առկա ջերմ, բարեկամական հարաբերությունների մասին.Դավիթ Տոնոյան

Հուլիս 01,2020 19:33

ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ   

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կառոբլիսի հետ։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի կառավարության կողմից Հայաստանին օգնության տրամադրման հարցում Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության և անձամբ նախարար Կառոբլիսի աջակցության, մասնավորապես՝ հումանիտար օգնությունը, ինչպես նաև մասնագետների խմբին Լիտվայի ռազմաօդային ուժերի օդանավով Հայաստան տեղափոխելու համար։

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ լիտվական կողմի այս գործողությունները վկայում են երկու երկրների և ժողովուրդների միջև առկա ջերմ, բարեկամական հարաբերությունների մասին։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորել համագործակցության շրջանակներում պլանավորված, սակայն համավարակի պատճառով առկախված միջոցառումների վերսկսումը և համոզմունք հայտնել, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված խոչընդոտների հաղթահարումից հետո կվերսկսվի նաև բարձր մակարդակով ռազմաքաղաքական երկխոսությունը։

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031