Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ոստիկանությունն այցելել է կառավարության վարած քաղաքականությունը քննադատող երկու անկախ հեռուստաալիքներ. միջազգային մամուլ

Հուլիս 04,2020 23:17
mamul

The Washington Post և The New York Times պարբերականներն անդրադարձել են հայկական  հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը: Խոսքը «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաալիքների մասին է: Պարբերականները ընդգծում են, որ ոստիկանության ներկայացուցիչներն այցելել են   կառավարության վարած քաղաքականությունը քննադատող երկու անկախ հեռուստաընկերությունների գրասենյակներ՝ ստուգելու համար համավարակի ժամանակ կանոնների ենթադրյալ խախտումը:

Լրատավմիջոցները հրապարակել են Associated Press-ի հոդվածը, որտեղ ներկայացվել է«ԱրմՆյուզ» հեռուստաընկերության համասեփականատեր Սամվել Ֆարմանյանի խոսքը, թե հայտարարել է, որ այս այցն ազդանշան էր առ այն, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանտ մտադիր է « պատերազմ հայտարարել զանգվածային լրատվամիջոցներին»: «Նա խայտառակ պարտություն է կրելու»,- հավելել է Սամվել Ֆարմանյանը։

«ԱրմՆյուզ»-ի ղեկավարներն իրենց հերթին նշել են, որ ՀՀ հեռուստառադիոխորհրդից իրենց հայտնել են, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։

Նշվում է, որ երկու լրատվամիջոցներն էլ քննադատել են Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությունը՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին, ինչպես նաև տնտեսական քաղաքականությունը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031