Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, հիվանդությունը հաղթահարել է 8 քաղաքացի

Հուլիս 06,2020 13:35 Share

«Արցախ/Տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել:

Ուրախությամբ արձանագրենք, որ հիվանդությունը հաղթահարել է 8 քաղաքացի:

Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 26 քաղաքացի:

Պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:

Ընդհանուր թեստավորումների քանակը 2320 է»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել