Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Նրանց անմեղսունակությունը ժամանակն է ապացուցել»

Հուլիս 07,2020 14:28

«Մոդեռնա» ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որի ձեռքբերման շուրջ ՀՀ-ն բանակցում է այս ընկերության հետ, ամենահավանական թեկնածուն է, բայց միակը չէ, քսան արտադրողներից մինչեւ հինգն էլ հավանական են: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Կառավարության նիստին նախարարը հայտարարել էր, որ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը ձեռք բերելու համար արդեն սկսել են բանակցությունները: Այս հայտարարությունից հետո որոշ շրջանակներ սկսեցին կասկածի տակ դնել այս ընկերության արտադրանքը, համարելով, որ դրանք անվտանգ չեն: Ի՞նչ տեղեկություններ կան այդ պատվաստանյութի վերաբերյալ, դրա անվտանգության, դրա հետազոտության արդյունքների եւ որակի մասին: Aravot.am-ն այսօր այս հարցերն ուղղեց նախարարին: Ի պատասխան Արսեն Թորոսյանն ասաց, որ պատվաստանյութի անվտանգության մասին պատասխանը տրվելու է կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի ավարտից հետո, որոնք կատարվում են աշխարհի տարբեր երկրներում:

«Իսկ որոշ անմեղսունակ շրջանակների երկարատեւ կասկածներին չեմ էլ ուզում անդրադառնալ, նրանց անմեղսունակությունը ժամանակն է ապացուցել եւ նրանք շարունակում են դրա վրա կառուցել իրենց մարտավարությունը՝ փորձելով մարդկանց հույզերի վրա խաղալ, հակապատվաստումային մեծ արշավ առաջացնել, ինչն անխուսափելիորեն ռիսկ է պարունակում մեր քաղաքացիների կյանքի եւ առողջության համար: Մենք պետք է մեր ճշգրիտ, կրթական եւ տեղեկատվական տեղեկություններով փորձենք այդ անմեղսունակությունը ճնշենք, որովհետեւ այլ տարբերակ չկա»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Արմենպրեսս»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Չինաստանի և ՌԴ արտադրված պատվաստանյութերը ավելի շատ են հավատ ներշնչում, այնպես որ, դեռ փաստ չի, որ արևմտյան պարտադրված վակցինացիան Հայաստանում կանցնի ըստ ծրագրվածի: Սա Սովետական Միությունը չէ, որ փակ աչքերով մարդիկ իրենց երեխաներին վստահեն բժիշկներին՝ թե պատվաստեք: Սա՝ մեկ:
    Երկրորդը, միանգամից պիտակավորել որպես անմեղսունակ այն մարդկանց, ովքեր համարձակվում են կասկածի տակ դնել Թորոսյանի կողմից պարտադրվող վակցիանայի անվտանգությունը ոչ տրամաբանական է, քանի որ ցանկացած մարդ իրեն և իր ընտանիքին վերաբերող հարցերի շուրջ իրավունք ունի և պետք է խոսի: Հո անլեզու էակներ չեն, որ ինչ վերևից պարտադրվի՝ անեն: Հենց անմեղսունակն է, որ առանց ինքն իրեն հարցեր տալու և ունենալու դրանց հստակ պատասխանները, ոչխարի պես կբռնի իր երեխաների ձեռքից և տանի պատվաստման, այն էլ՝ այնպիսի վակցինաներով, որոնց արտադրողները Հնդկաստանից վռնդվել են՝ պատվաստված երեխաներին հաշմանդամ սարքելու պատճառով:
    Երրորդը, տեսեք, թե Գերմանիայում ինչ է կատարվում, բժիշկները տարբեր քաղաքներում բացօթյա տաղավարներում միտինգներ են հավաքում և բացահայտում վակցինացիայի և կորոնավիրուսի հետ կապված մութ պատմություններն ու հայտնում իրենց մասնագիտական դիրքորոշումը: Ով գերմաներեն գիտի, թող փնտրի ինտերնետում գերմանական քաղաքներում սկսված բողոքի ցույցերը և բժիշկների ինտերվյուները:
    Եվ վերջապես, մարդը որոշում է, Աստված՝ կատարում: Այնպես որ, դեռ չի իմացվի, վաղը ինչ կլինի նրանց հետ, ովքեր մոռանում են այս ոսկե երկնային օրենքը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031