Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Դիմում են Տիգրան Ավինյանին՝ կազմակերպել հանդիպում հայկական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ

Հուլիս 08,2020 18:40

Վերջին օրերին անհանգստությամբ եւ մտահոգությամբ ականատես եղանք մեր գործընկեր հայկական մի շարք հեռուստաընկերությունների եւ առանձին լրագրողների նկատմամբ ՀՀ պարետատան որոշմամբ վարչական վարույթներ հարուցելու, ինչպես նաեւ ՀՀ Ոստիկանության ծառայողների գործողությունների ոչ իրավաչափ լինելուն։

Արձանագրում ենք, որ պահպանելով սոցիալական հեռավորություն, ողջ օրը մեր եթերներում քարոզելով դիմակ կրելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը, գրեթե դատարկ արտադրական տարածքներում հաղորդավարներին դիմակ կրել պարտադրելով, ֆիզիկական եւ գեղագիտական անհարմարություններ ենք պատճառում  նրանց։

Այսու դիմում ենք ՀՀ պարետ պարոն Տիգրան Ավինյանին, կազմակերպել հանդիպում հայկական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, վիճակը հանգամանալից քննարկելու եւ ելքեր գտնելու համար։

Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031